ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես հայ հայտնիների երեխաները դիմավորեցին Սեպտեմբերի 1-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համացանցը ողողված է ուսումնական տարվա առաջին օրվա դպրոցական լուսանկարներով եւ բարեմաղթանքներով։ Հայ հայտնիներից շատերը Ինստագրամի իրենց էջերում հրապարակել են իրենց երեխաների լուսանկարները եւ շնորհավորել դպրոցականներին ու ուսուցիչներին։

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը դստերն ուղեկցել է առաջին դասարան։ Նա լուսանկարներ է հրապարակել աղջկա առաջին քայլերից եւ գրել․

«Սկսվեց առաջին քայլերն ու առաջին դասն ու գիտելիքի օրը ….

Շնորհավորում եմ բալես եւ խոստանում, որ երբևէ քեզ մենակ չես զգա այս կյանքում, կքայլես առաջ եւ կուղղորդվես քո ուղեղով, ոչ հասարակության թելադրանքով։ Չեմ ուզում լինես գերազանցիկ, ուզում եմ խելացի լինես։

Հ.Գ.Սարսափելի դժվար է էսպիսի օրերին բալիկիդ հետ մեն-մենակ քայլ անել, սարսափելի է պատասխանել հարցերին երեխայի, որոնք չունես։

Կարեւորը նա գիտի, որ այս կյանքում որպես ծնող ունի միմիայն ինձ, իսկ մնացածը վաղուց մահացել են եւ երկնքում են։ Նա ունի միմիայն մայրական կողմ` սիրող, պաշտող տատիկ եւ մայր….

֊Մամա, բոլորը ունեն ստեղ մամա ու պապա, մենք ինչի ենք եկել….
Մնացած լարվածությունս արդեն էլ էական չէր…
-Բալես, դու պապա չունես` մեռել ա…..
Ու սա սեպտեմբերի պայծառ մեկն է»։

Նշենք, որ Նաիրա Մովսիսյանն ու երեխայի հայրը՝ Վան Հակոբյանը, բաժանվել են ամուսնությունից կարճ ժամանակ անց։ Նաիրան միշտ նշում է, որ երեխան կապ չունի իր հոր հետ։

Իսկ, ահա երգչուհի Լայանան դստերը առաջին անգամ ճանապարհել է դպրոց եւ հրապարակել լուսանկարներ, ինչպես նաեւ զգացմունքային տողեր գրել. «Իմ ու պապայի աշխարհ, մաղթում ենք քեզ բարի երթ դեպի գիտելիքների աշխարհ։ Շնորհավորում եմ բոլորիս երեխաներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ: Պողոսյան Էլինա Ռոլանդի. 1-ի «գ» դասարան։

Սեպտեմբերի 1-ին դստերն առաջին դասարան է ուղեկցել նաեւ ռուսաստանաբնակ երգիչ Արա Ավետիսյանը:

«Իմ մեծ աղջիկ, Բարի երթ քեզ, այսպես է .Կարծես երեկ լիներ , որ ես գնացի 1- ին դասարան, Այսօր արդեն քեզ եմ ճանապարհում դեպի նոր կյանք։ Շնորհավորում եմ քեզ: Կյանքում չեմ մոռանա իմ սեպտեմբերի 1-ը, հուզմունքս ու ծնողիս ուրախությունը..
Այսօր ես հասկանում եմ, թե ինչ է կատարվել ծնողիս ներքնաշխարհում, արքայադուստրս այսօր մտնում է կյանքի նոր և կարևոր փուլ.. Շնորհավոր իմ սիրուն բալա, քեզ կանաչ երթ, մեծանաս մեզ ու հայրենիքիդ համար պիտանի զավակ»,-գրել է նա:

Հավելենք, որ հայ հայտնիներից իրենց երեխաներին առաջին դասարան են ճանապարհել նաեւ երգչուհի Սիրուշոն, դերասանուհի, հաղորդավարուհի Յաննա Դանիելյանը եւ հայտնի վարսահարդար Անի Ավդալյանը:

ArmLur.am-ը նույնպես միանալով բոլոր մաղթանքներին բարի եւ գիտելիքաշատ տարի է մաղթում մեր փոքրիկներին:

Լիդա Եղիազարյան




Լրահոս