
Ռուսաստանի փոխարդգործնախարար Անդրեյ Ռուդենկոն չորեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկեր Խալաֆ Խալաֆովի հետ, որի ընթացքում քննարկվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ ԼՂ հարցով եռակողմ հայտարարության իրականացումը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն:
«Կարծիքների փոխանակման ժամանակ քննարկվել է երկկողմ և տարածաշրջանային օրակարգին առնչվող արդիական հարցերի համալիրը, այդ թվում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրագործումը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ընդունել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Կողմերն անդրադարձել էին մի շարք հարցերի, այդ թվում՝ ռազմագերիների վերադարձի, տրանսպորտային կապերի ապաշրջափակման և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի խնդիրներին: