Վրաստանի հետ միջպետական պաշտոնական դիվանագիտական հարաբերությունները բացակայում են։ Միջազգային հարաբերությունների մոսկովյան պետական ինստիտուտում ուսանողների ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթում այս մասին հիշեցրել է ՌԳ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Ինչ վերաբերում է Վրաստանին, մենք գրեթե հարաբերություններ չունենք։ Դրանք, ըստ էության, խզված են Թբիլիսիի նախաձեռնությամբ։ Մենք մեկ անգամ չէ, որ պատրաստակամություն ենք հայտնել դրանք վերականգնել»,- ասել է նա։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ չնայած Վրաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների գրեթե լիակատար բացակայությանը՝ Մոսկվան ու Թբիլիսին ունեն համատեղ հետաքրքրության ոլորտներ, նաև խոստովանել, որ շատ է սիրում այդ երկիրը։
«Մենք , իհարկե, առևտուր ունենք։ Ի դեպ՝ ոչ փոքր, մենք Վրաստանի առաջատար առևտրային գործընկերներից ենք։ Ունենք զբոսաշրջիկների հոսք, մեր զբոսաշրջիկները սիրում են այցելել Վրաստան։ Ես ինքս էլ սիրում եմ այդ երկիրը»,- հայտարարել է Լավրովը: