
Թերթը գրում է, որ իր տեղեկություններով` մաքսային անցակետում արդեն քանի օր է կանգնած են ”Ջերմուկ” հանքային ջրերով բարձված ավտոմեքենաները, որոնք պետք է արտահանեն այդ ապրանքատեսակը: ”Թե ի՞նչն է պատճառը եւ ինչո՞ւ է ձգձգվում հերթական պարտիայի արտահանումը` մեզ հայտնի չէ: Հայտնի չէ նաեւ, թե ում կողմերից ով է «խոչընդոտում» գործընթացին”,- գրում է օրաթերթը: