
Լեռնային Ղարաբաղում սկսվել է կորոնավիրուսի դեմ վերապատվաստումը ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների շրջանում, որոնք պատվաստման ամբողջական փուլն անցել են մինչև 2021 թվականի հունվարի 1-ը: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Նշվում է, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութը ներարկելուց առաջ զինծառայողները պարտադիր կարգով ՊՇՌ-թեստավորում և բուժզննում են անցնելու, ինչպես նաև համապատասխան բուժխորհրդատվություն են ստանալու:
Զինվորականների վերապատվաստումը կորոնավիրուսի դեմ իրականացվում է ռուսական խաղապահ զորակազմի ռազմական բժիշկների կողմից:
Նշվում է, ոչ վերապատվաստումն արվում է «Գամ-Քովիդ-Վակ» դեղամիջոցի երկբաղադրիչ ներարկմամբ, ինչպես և առաջին պատվաստման ժամանակ: Լեռնային Ղարաբաղում ներկա պահին վերապատվաստում է անցել արդեն ավելի քան 100 խաղաղապահ: