ՏԵՍԱՆՅՈՒԹ. 44-օրյա պատերազմի շտապօգնության մեքենաները չեն յուրացվել. Քարվաճառի նախկին ղեկավարն անմեղ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 ArmLur.am-ի հետ զրույցում Քարվաճառի շրջանի նախկին ղեկավար Հայկ Պետրոսյանը հայտնեց որ «ՈՒԱԶ» մակնիշի թվով 2 ավտոմեքենաները հնարավոր է հափշտակված են կամ դրանց միջոցով Արցախին տարամադրված օգնությունը յուրացվել է չի համապատասխպանում իրականությանը:

Ըստ Քարվաճառի շրջանի վարչակազմի նախկին ղեկավար Հայկ Պետրոսյանի, ոստիկանությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է. տրանսպորտային միջոցների գտնվելու վայրի մասին ի սկզբանե տեղեկացված է եղել Արցախի Հանրապետության կառավարությունը, տրանսպորտային միջոցների տեղափոխումը Արցախից կատարվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Անհատական օգտագործման որևէ նպատակ չի եղել, և դրանց համար պատասխանատվությունը կրել եմ ես։ Նույն տեղեկատվությունն ամբողջությամբ հաստատել է նաև Արցախի Հանրապետության Շահումյան շրջանի վարչակազմը։ Այսպիսով, նյութերով ձեռք բերված ողջ տվյալների համադրմամբ հանցագործության վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել, և 2021թ֊ի օգոստոսի 24-ի՝ Ոստիկանության Հրազդանի բաժնի ավագ հետաքննիչ, ոստիկանության մայոր Հ. Մարտիրոսյանի որոշմամբ քրեական գործ չի հարուցվել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը հայտնի դարձավ, որ հայտնի դարձավ, որ իրավապահներն օրերս տեղեկություն են ստացել, որ Կոտայքի մարզի Գորգոչ թաղամասի 2-րդ փողոցի 4-րդ տան և դրա հարևանությամբ գտնվող տան բակում կայանված են «ՈւԱԶ» առանց համարանիշի «Շտապօգնության» տարբերանշանով երկու մեքենաներ, որոնք ոչ տեր ունեն, ոչ տիրական ու հնարավոր է հափշտակված են: Իրավապահների ստուգումների արդյունքում պարզվել է, որ Կոտայքի մարզի Գորգոչ թաղամասի 2-րդ փողոցի 4-րդ տունը պատկանում է Մակիչ Հովհաննիսյանին, ով 2020թ. նոյեմբերի 21-ին իր ընկեր, Քարվաճառի վարչական շրջանի նախկին ղեկավար Հայկ Պետրոսյանին տրամադրել է ամառանոցի բակը վերը նշված մեքենաները կայանելու համար, որոնք տեղափոխվել են Քարվաճառից:

Ըստ տեղեկությունների՝ նշված «ՈւԱԶ»-ը 2020թ-ի 44-օրյա պատերազմի ընթացքում օգնություն են տրամադրվել ԼՂՀ-ին, սակայն դրանք իբր յուրացվել են, սակայն, ինչպես ցույց տվեցին հանգամանքները Հայաստան տեղափոխվել են այլ նպատակով, ուստի քրեական գործ չհարուցվեց:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս