ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ-ադրբեջանական սահմանի հարցը պետք է լուծվի միայն ռուս սահմանապահների մասնակցությամբ. ռուս քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանն իր առաջին այցն է կատարել Մոսկվա, որտեղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ իր առաջին հանդիպմանը հայտարարել է, թե Հայաստանի ռազմավարությունը խաղաղությունն է տարածաշրջանում, որին, սակայն, խոչընդոտում է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը։

«Բաքուն չի կատարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմն համաձայնագրով ստանձնած պարտականությունները», – ընդգծել է Միրզոյանը՝ շեշտելով, որ այդ համաձայնությունը ձեռք է բերվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերով: «Բաքուն սադրիչ քայլերի է դիմում, խախտում է միջազգային իրավունքն ու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչին մենք առնչվեցինք այս տարվա մայիսի 12-ին», – հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը:

Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովի հետ:

-Պարո՛ն Սկակով, ՀՀ արտաքին գործերի նորանշանակ նախարարն իր առաջին այցն է կատարել Մոսկվա եւ մի շարք հանդիպումներ ունեցել: Ինչպե՞ս կբնորոշեք իրավիճակը:

-Երկու նախարարների հանդիպումն ավելի շատ կրում էր ճանաչողական եւ ծանոթության բնույթ, որը կրկին շատ կարեւոր է: Իհարկե, երկու երկրների նախարարների հանդիպման հիմնական եւ գլխավոր թեման հայ-ադրբեջանական սահմանային հատվածում տիրող իրավիճակն է: Ես կարծում եմ՝ այդ հարցը պետք է լուծվի միայն ռուս սահմանապահների մասնակցությամբ եւ այժմ այդպես էլ տեղի է ունենում՝ հետագա պրովակացիաները կանխելու եւ իրավիճակը կայունացնելու համար:

-Այսինքն, Ձեզ համար լիովին հասկանալի եւ ընդունելի՞ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը:

-Իհարկե, դա ժամանակավոր լուծում է, որպեսզի հնարավոր լինի խուսափել իրավիճակի սրումից եւ նոր լարվածությունից: Պետք է հետագայում զբաղվել սահմանների դելիմիտացիայի աշխատանքներով: Այսքան ժամանակ այդպիսի աշխատանքներ չէր կատարվել: Ես հիշում եմ, որ այդպիսի խնդիրներ եղել են նաեւ Ռուսաստանի եւ Ադրբեջանի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ , ընդ որում՝ շատ լուրջ խնդիրներ կային այդ առումով: Այնպես որ իրավիճակն այստեղ բարդ է եւ պահանջում է, որ կողմերը նստեն բանակցությունների սեղանին եւ հանգիստ բանակցեն այդ հարցերի շուրջ, որը բարդ է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս