Գաղտնիք չէ, որ Երեւանից դուրս՝ հայաստանյան հանգստյան գոտիներից շատերը, մեղմ ասած, գտնվում են անմխիթար վիճակում: Երեկ ArmLur.am-ը կադրեր էր ներկայացրել, թե ինչ իրավիճակում է գտնվում Գեղարդավանքը, որտեղ ծառերից թաշկինակների փոխարեն անգամ դիմակներ էին կապել:
Սակայն իրավիճակը բարվոք չէ նաեւ Սեւանի ափամերձ վայրերում: Սեւանի ափամերձ տարածքներում գործող հանգստյան գոտիների տարածքը լցված է աղբով, պլաստիկե շշերով եւ անգամ գարշահոտություն է տարածվում:
Հաշվի առնելով, որ այժմ տուրիստական շրջան է, պետք է էլ ավելիւ ուշադիր հետեւել տարածքի մաքրությանը, որպեսզի Հայաստան այցելած զբոսաշրջիկները եւ հենց հայաստանցիներն այստեղ հանգստանալիս լրացուցիչ տհաճություն չզգան: Հուսով ենք՝ այս կադրերն ահազանգեր կլինեն ոլորտի պատասխանատուների համար:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Պ.