
Ողջ աշխարհում այսօր խափանումներ են տեղի ունեցել Instagram-ի աշխատանքում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին վկայում են Downdetector ծառայության տվյալները:
Նշվում է, որ բողոքներ են ստացվել ԱՄՆ-ից, Կանադայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Ճապոնիայից, Ռուսաստանից և այլ երկրներից:
Պորտալի տվյալներով՝ օգտատերերի 64 տոկոսը նշել է, որ խնդիրներ են ի հայտ գալիս ներբեռնման ժամանակ, 23 տոկոսի մոտ դժվարություններ են եղել սոցցանց մուտք գործելիս: