Սիգի որսի ժամկետը երկարացվեց, ծավալները՝ ավելացան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիգի արդյունագործակա որսի ժամկետն ու ծավալները փոխվեցին: Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է Սևանա լճում 2021թ. մայիսի 25-ից սկսված սիգի արդյունագործական որսը ժամկետը երկարացնել մինչև հոկտեմբերի 15-ը , իսկ ծավալն ավելացնել 50 տոննայով:

Ըստ նախագծի՝ «2021 թ. մարտի որոշմամբ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի իրականացման համար սահմանված է եղել 250 տ չափաքանակ, որսն իրականացվել է 2021թ. մայիսի 25-ից: Կնքվել է 303 պայմանագիր՝ շուրջ 221 տ սիգի արդյունագործական որսի համար, կահավորվել է 25 կետ, որսը, սակայն, իրականացվել է 19 կետից։ Որսի իրականացման վերջնաժամկետ է սահմանվել 2021թ. սեպտեմբերի 1-ը: Սահմանված չափաքանակից շուրջ 29 տ սիգի որսի համար հայտ չի ներկայացվել: Ներկայացված հայտերի շրջանակում 2021թ. օգոստոսի 31-ի դրությամբ՝ առկա է ևս 20 տ չափաքանակ, որը պայմանագիր կնքած ձկնորսները, եղանակով պայմանավորված, չեն հասցրել որսալ մինչև սեպտեմբերի 1-ը:

Հնարավոր բացասական ազդեցությունից խուսափելու և սոցիալական խնդիրները մեղմելու համար ձեռք է բերվել համաձայնություն՝ 2021թ. չափաքանակն ավելացնել ևս 50 տ-ով և որսի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը: Նախագիծը քննարկվել և համաձայնեցվել է Գիտությունների ազգային ակադեմիայի հետ: Որոշման ընդունմամբ կկանոնակարգվի Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը»,- նշել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:




Լրահոս