ՈւԵՖԱ ԵՎՐՈ-2020-ը ռեկորդային լսարան է հավաքել ողջ աշխարհում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Եվրոպայի վերջին առաջնության հանդիպումները հավաքել են ռեկորդային լսարաններ ամբողջ աշխարհում՝ 5,2 միլիարդ մարդ, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը:

ԵՎՐՈ 2020 -ն անցկացվեց հունիսի 11-ից հուլիսի 11-ը՝ եվրոպական 11 քաղաքներում: Սանկտ Պետերբուրգում անցկացվեցին մրցաշարի յոթ հանդիպումներ, այդ թվում՝ Ռուսաստանի հավաքականի երկու խաղ՝ խմբային փուլ և քառորդ եզրափակիչ:

Ըստ ՈւԵՖԱ-ի հաղորդագրության՝ մրցաշարի՝ եթերում ընթացող հանդիպումների ընդհանուր լսարանը ռեկորդային էր՝ 5,2 միլիարդ:
Եզրափակիչների դիտումների միջին քանակը 328 միլիոն էր, իսկ իրական ժամանակում յուրաքանչյուր հանդիպման միջին հանդիսատեսը գերազանցել է 100 միլիոնը:

ՈւԵՖԱ ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչը Իտալիայի և Անգլիայի միջև դարձավ ամենադիտված հեռուստատեսային իրադարձությունը Մեծ Բրիտանիայում վերջին 24 տարվա ընթացքում և Իտալիայում՝ 2012 թվականից ի վեր:

«Հեռուստատեսային լսարանի անհավանական թվերը ցույց են տալիս ԵՎՐՈ-ի ահռելի գրավչությունը ոչ միայն Եվրոպայում, այլև ամբողջ աշխարհում: Մրցաշարը ունի համաշխարհային լսարան, որը շարունակում է աճել հատկապես Հյուսիսային Ամերիկայում և Ասիայում»,- ասել է ՈւԵՖԱ-ի շուկայավարման տնօրեն Գի֊Լորան Էփշտեյնը։




Լրահոս