ԼՈՒՐ ԿԱԴՐ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել եռյակ՝ երեքն էլ աղջիկ: Երեք եղբայրները տուն տարան իրենց նորածին երեք քույրերին:

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ով է անձին սահմանում հաշմանդամություն: Ո՞ւր պետք է դիմի անձը հաշմանդամության կարգ ստանալու համար:

Լիլիա Մարկոսյան (34 տարեկան, հաշվապահ)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Մարկոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ անձին հաշմանդամություն սահմանելու նպատակով բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնում են բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները` Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը եւ տարածքային բժշկասոցիալական փորձաքննական բաժինները։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ հաշվառում չունեցող անձինք կարող են ենթարկվել բժշկասոցիալական փորձաքննության` ներկայացնելով տեղեկանք փաստացի բնակության վայրից:

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչ կարգով են արտահանվում մշակութային արժեքներն ու մշակութային նշանակության առարկաները Հայաստանի Հանրապետությունից:

Ամալյա Սահակյան (36 տարեկան, տնային տնտեսուհի)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ, համաձայն ՀՀ օրենսդրության եւ իրավական ակտերի, ՀՀ տարածքից յուրաքանչյուր ոք կարող է արտահանել կամ ժամանակավոր արտահանել իր սեփականությունը համարվող մշակութային արժեքները՝ արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրով, որի համար գանձվում է պետական տուրք /հաստատագրված 5000 դրամ՝ անկախ արժեքների քանակից/:

Պետական սեփականություն համարվող մշակութային արժեքները, ՀՀ օրենսդրության համաձայն, թույլատրվում է արտահանել միայն ժամանակավորապես ցուցահանդեսներ կազմակերպելու, վերականգնման աշխատանքներ եւ գիտական հետազոտություններ կատարելու, թատերական եւ համերգային գործունեություն իրականացնելու նպատակով: ՀՀ-ից 50 տարուց ավելի վաղեմության մշակութային արժեքներ արտահանելու համար անհրաժեշտ է նախ դրանք ներկայացնել «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ` մշակութաբանական եւ արվեստաբանական փորձաքննության, որից հետո արտահանողի անձնագրի պատճենի, այդ փորձագիտական եզրակացությունների եւ վերջիններիս կից 3 օրինակ լուսանկարների հիման վրա մշակութային արժեքների պահպանության գործակալությունում կկատարվեն արտահանման ձեւակերպումներ:

շարունակելի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Մշակութային արժեքներ ժամանակավոր ներմուծելիս հայտատուն մաքսային մարմին պետք է ներկայացնի հայտարարագիր, մշակութային արժեքներն ու դրանց լուսանկարները: Մաքսային մարմնում համապատասխան ընթացակարգով ձեւակերպվում է մշակութային արժեքների ժամանակավոր ներմուծումը՝ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով:




Լրահոս