Moody’s-ի շփոթեցնող գնահատականը. ինչ սպասել այս անգամ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օգոստոսի 31-ին Moody’s միջազգային վարկանիշավորման կազմակերպությունը հրապարակել է հերթական զեկույցը, որով Հայաստանին տրված վարկանիշը նույնն է թողել։ Moody’s-ի կողմից նախորդ գնահատումը կատարվել էր 2019-ին: Այն ժամանակ Moody’s վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել էր Հայաստանի կառավարության արտոնյալ պարտքի վարկանիշերը:

Այսպիսով Moody’s-ը դրականից կայուն էր գնահատել արտոնյալ պարտքի հեռանկարը։ Զեկույցում կանխատեսվում էր, որ Հայաստանի պետական պարտքի բեռը կայունորեն կնվազի, սակայն երկու տարի անց հակառակ իրավիճակը ունենք: Այս տարվա 7 ամիսների ընթացքում այս կառավարությունը 1 միլիարդ դոլարով ավելացրել է մեր պետական պարտքը. սա այն դեպքում, երբ այդ ժամանակահատվածում ապահովել է ընդամենը 5.2 տոկոս տնտեսական ակտիվություն: Նման տեմպերով պետական պարտքի ավելացումը, բնականաբար, Հայաստանը տանելու է լուրջ ֆինանսական խնդիրների:

Հիշեցնենք՝ 2019 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նորից «կարեւոր իրադարձություն» սահմանումով անդրադարձավ Moody’s-ի գնահատականին, ըստ որի՝ Հայաստանի սուվերեն վարկանիշը b1-ից բարձրացել է մեկ մակարդակ եւ հաստատվել BA3 մակարդակում: Տնտեսագետները, սակայն, այդ ժամանակ եւս հիշեցրին, որ առաջին անգամը չէ, երբ Moody’s-ը BA3 վարկանիշն է տվել Հայաստանին, ավելին՝ 2006-ին Հայաստանն ունեցել է BA2 վարկանիշ, սակայն այս գնահատականը հիմնականում ավելին չէ, քան հնարավորություն տալ երկրին ավելի ցածր տոկոսադրույքներով վարկային միջոցներ ձեռք բերել»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս