ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ահազանգ. դպրոցներից ծնողներին հորդորում են դասագրքեր գնել այլ վայրերից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուսումնական տարվա մեկնարկին զուգընթաց ArmLur.am-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում դպրոցահասակների ծնողներից: Բանն այն է, որ առկա ահազանգերի համաձայն, մի քանի դպրոցներում ծնողներին ասել են, թե պետք  է գրախանութներից ձեռք բերեն երեխաների համար որոշ դասագրքեր, քանի որ դրանք սակավ են: Օրինակ՝ մեզ ահազանգած ծնողը պատմեց, որ երրորդ դասարանի որոշ աշակերտները Ֆրանսերենի եւ «Ես եւ շրջական միջավայրը» առարկաների դասագրքեր չեն ստացել, արդյունքում դրանք ձեռք են բերել գրախանութներից, այն դեպքում, երբ դպրոցական դասագրքերը վաճառքի ենթակա չեն:

ArmLur.am-ը ահազագի հետքերով եղավ գրքերի շուկայում, որտեղ վաճառում էին մի շարք առարկաների օգտագործված դասագրքեր, եւ ինչպես վաճառողը նշեց դրանք ձեռք է բերել վերավաճառողներից: Սակայն չգիտես ՝ ինչու աշխատակցին զայրացրեց մեր բարձրաձայնած հարցը:

ArmLur.am-ը կապ հաստատեց նաեւ Կրթության Գիտության մշակույթի եւ սպորտի նախարարություն՝ պարզելու համար, թե ինչն է խնդիրը, որ դպրոցներում դասագրքերի պակասի խնդիր կա, բայց միեւնույն ժամանակ դասագրքերը վաճառվում են մի շարք մասնավոր գրախանութներում մի քանի անգամ ավելի թանկ:

Հավելենք, որ դպրոցական դասագրքերն ավելի շատ այս պահին վաճառվում են փոքր խանութներում կամ փողոցում՝ մասնավոր անձանց կողմից: Նկատենք, որ դպրոցներում ստեղծված իրավիճակը տհաճ գլխացավանք է դարձել ծնողների համար, ովքեր բացի ընդհանուր դասագրքերի գումարից, վճարում են նաեւ գրախանութներից ձեռք բերված պակաս դասագրքերի գումարները, որոնք բավականին թանկ արժեն:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս