ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևանի քաղաքապետի թեկնածուի փնտրտուքների մեջ է: Մենք տեղեկացանք՝ այս պահին իշխող կուսակցությունն ունի երեք թեկնածու, սակայն վերջնական որոշում դեռեւս չի կայացրել:
Թեկնածուներից մեկը նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է, որն այս պահին մասնավոր ոլորտ է գնացել, սակայն այնքան էլ վստահություն չի վայելում ՔՊ-ի շրջանում: Մյուս թեկնածուն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է, որը թիմում Տիգրան Ավինյանից ավելի վստահություն ունի:
Իսկ երրորդ թեկնածուն Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանն է, որն այս երեքից ամենաշատն է սիրված երևանցիների կողմից, սակայն ունի մեկ խնդիր՝ անկուսակցական է եւ դա նաեւ խանգարող հանգամանք է:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս պահին քննարկումները շարունակվում են: