ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ-թուրքական օրակարգի ակտիվացում. ինչ է ակնարկում ՌԴ-ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի համոզմամբ՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո տրամաբանական կլինի, որ Երևանն ու Անկարան կրկին փորձեն բարելավել երկկողմ հարաբերությունները։

Նախօրեին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված հնարավոր ջանքերին աջակցելու՝ Մոսկվայի պատրաստակամության մասին էր հայտարարել նաև Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Առհասարակ հայ-թուրքական հարաբերությունների հարցը վերջերս հաճախ է բարձրաձայնվում:

Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թուրքիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ եթե Հայաստանը դրական քայլեր անի՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, Թուրքիան համարժեք արձագանք կտա։

«Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո այդ ուղղությամբ առաջընթացի համար նոր հնարավորություններ են ստեղծվել»,- ասել է Թուրքիայի նախագահը։ Կառավարության նիստի ժամանակ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ որոշակի հրապարակային դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից։ «Մենք այդ ազդակները կգնահատենք եւ այդ ազդակներին դրական ազդակով կպատասխանենք», – ասաց գործադիրի ղեկավարը։

Թուրքիայի նախագահը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ տարածաշրջանում խաղաղության առումով Թուրքիայի կողմից դրական ազդակներ կան, ասել է, որ Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորմանը։

Էրդողանն ասել է, որ տարածաշրջանին կառուցողական մոտեցում է պետք՝ նշելով, որ ոչ վաղ անցյալի պատմությունը չպետք է թշնամանքի աղբյուր լինի, եւ կառուցողական քայլեր պետք է ձեռնարկվեն կայուն խաղաղության եւ համակեցության համար:

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս