Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ստացել է Գինեսի ռեկորդների գրքի վկայական ազգային հավաքականում խփած ամենաշատ գոլերի իր ռեկորդի համար:
Չորեքշաբթի օրը Պորտուգալիան 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց իռլանդացիներին: Ռոնալդուն, ով իր թիմի երկու գոլերն էլ խփեց, ազգային հավաքականի կազմում խփեց 110-րդ և 111-րդ գոլերը և դարձավ այս ցուցանիշի համաշխարհային ռեկորդակիրը՝ գերազանցելով իրանցի Ալի Դայիին (109), ով թոշակի է անցել 2007 թվականին:
«Շնորհակալություն Գինեսի ռեկորդների գրքին: Միշտ լավ է ճանաչված լինել՝ որպես համաշխարհային ռեկորդակիր: Մենք կշարունակենք փորձել էլ ավելի բարձրացնել ռեկորդը», – Instagram-ի իր էջում գրել է 36 -ամյա Ռոնալդուն: