
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արթուր Գոյունյանը ազատվել է Քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Արթուր Գոյունյանին ազատել քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: