
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի ազգային հավաքականը չարտերային թռիչքով ժամանել է գերմանական Շտուտգարտ, որտեղ սեպտեմբերի 5-ին կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 առաջնության որակավորման փուլի հինգերորդ մրցափուլի Գերմանիա – Հայաստան հանդիպումը։
Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, մեր ազգային ընտրանին կհանգրվանի Շտուտգարտի «Ալտհոֆ» հյուրանոցում։ Հայաստանի ազգային հավաքականն այսօր կանցկացնի իր առաջին մարզումը Շտուտգարտում։