Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սոցիալական ցանցի իր էջում կիսվել է մի քանի երկրների պատվաստումների ցուցանիշներով, որտեղ Հայաստանը էապես զիջում է մյուս երկրներին:
Մասնավորապես, կորոնավիրուսի դեմ պատվասման ցուցանիշներն ըստ երկրների ունի հետեւյալ տեսքը
Հայաստան – 6%
Ադրբեջան – 40.9%
Վրաստան – 20.4%
Ռուսաստան – 30.1%
Թուրքիա – 57.1%
Իրան – 21.9%
Ինչպես տեսնում եք, տարածաշրջանում Հայաստանը պատվաստումների քանակով ամենավերջում է եւ, եթե հաշվի առնենք, որ պատվաստվողների մեջ մեծ թիվ են կազմում օտարերկրացիները, ապա պատկերն ավելի վատ է դառնում: Եվ սա այն դեպքում, երբ ներկայիս իշխանություններն ամեն առիթով հայտարարում են, թե վայելում են քաղաքացիների վստահությունը: Սակայն այս թվերը եւս խոսում են իշխանությունների հանդեպ առկա ցածր վստահության մասին եւ այս թվերը հրապարակում է հենց ԱԺ նախագահը:
Հավելենք, որ սեպտեմբերի 2-ի դրությամբ իրականացվել է 293 955 պատվաստում:
Մանրամասները՝ տեսանյութում