Մորենոն լքել է Իսպանիայի հավաքականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարձակվող Ժերար Մորենոն լքել է Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի երկու խաղերից առաջ, հայտնում է ակումբի կայքը:

Իսպանիայի հավաքականը հինգշաբթի օրը աշխարհի առաջնության ընտրական խաղում 1:2 հաշվով պարտվեց Շվեդիային, Մորենոն վնասվածքի պատճառով՝ փոխարինվեց 64 -րդ րոպեին:

Ըստ բժշկական հետազոտության արդյունքների՝ «Վիլյառեալի» խաղացողը լուրջ վնասվածք չի ստացել, սակայն մարզչական շտաբը որոշել է, որ Մորենոն նախազգուշական միջոցներով՝ պետք է սահմանափակի ֆիզիկական գործունեությունը:

Այսպիսով՝ Մորենոն չի մասնակցի Վրաստանի (սեպտեմբերի 5) և Կոսովոյի (սեպտեմբերի 8) թիմերի հետ հանդիպումներին:




Լրահոս