Ադրբեջանի զինված ուժերի զորամասերից մեկում արտակարգ պատահար է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը: Ըստ լրատվականի՝ զինծառայող Օրհան Սամեդլին վերանորոգման աշխատանքներ կատարելիս ընկել է: Վերջինս ծանր վիճակում հոսպիտալացվել է, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:























