Որսորդական հրացանով կրակել էր երկու կովերին. կովերից մեկը սատկել է, մյուսը՝ վիրավորվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Ճամբարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձինք կրակել են մի քաղաքացու կովերի ուղղությամբ, ապա մորթել կենդանիներին: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողները տուժողից հաղորդում ընդունեցին։ Պարզվեց, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 22.30-ի սահմաններում, տուժողի հարևանը Ճամբարակ քաղաքի Բայրոնի փողոցի հողամասերից մեկում որսորդական հրացանով կրակել էր երկու կովերին, ինչի հետևանքով կովերից մեկը սատկել է, մյուսը՝ վիրավորվել։

Քաղաքացուն պատճառվել էր շուրջ 600.000 դրամի նյութական վնաս:

37-ամյա տղամարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Ճամբարակի բաժին։

Նրա անվամբ հաշվառված «ԻԺ» ողորկափող որսորդական հրացանը վերցվել է:

Հանգամանքները պարզվում են։

Կատարվում է քննություն։




Լրահոս