Գվինեայում զինված ապստամբները ձերբակալել են երկրի նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գվինեայի նախագահ Ալֆա Կոնդեն ձերբակալվել է ապստամբների կողմից, հայտնում է Guinee News-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Ըստ մամուլի հրապարակումների, դա տեղի է ունեցել պետական ​​հեղաշրջման փորձի ժամանակ, որը ձեռնարկել էին հատուկ ջոկատայինները գնդապետ Մամադի Դումբուի ղեկավարությամբ:

Ապստամբներին հաջողվել է ձերբակալել նաեւ որոշ բարձրաստիճան պաշտոնյաների:

Կիրակի ավելի վաղ տեղական լրատվամիջոցները հաղորդել էին նախագահական նստավայրի տարածքում հատուկ նշանակության ջոկատների եւ պետական անվտանգության ուժերի միջև փոխհրաձգության մասին:

Գվինեայի ապստամբների առաջնորդը, ենթադրաբար, ձերբակալել է նախագահին, հայտարարել է կառավարության լուծարման, սահմանադրության փոփոխության և սահմանների փակման մասին։




Լրահոս