«Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը չի մասնակցի ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Սլովենիայի հետ խաղին։ Այս մասին հայտնում է Խորվաթիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը։
Խորվաթիայի հավաքականի մարզչական շտաբը նման որոշում է կայացել ազգային թիմի բժիշկների հետ խորհրդակցելուց հետո։ Հիշեցնենք՝ մկանային վնասվածքի պատճառով Մոդրիչը բաց է թողել Ռուսաստանի և Սլովակիայի հետ ընտրական փուլի խաղերը։
Խորվաթիա-Սլովենիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 7-ին խորվաթական Սպլիտ քաղաքում։ Հանդիպման մեկնարկը 22։45-ին է։ H խմբի առաջատարը Ռուսաստանի հավաքականն է՝ իր ակտիվում ունենալով 10 միավոր։ Խորվաթիայի հավաքականը նույնքան միավորով 2-րդ տեղում է։ Սլովենիան 7 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։