Այսօր Գյումրիում ձեւավորվել է «Գյումրին կռնա՜» քաղաքական դաշինքը։ Գյումրու «Ազգային Արժեք Ակումբ»-ի եւ Երեւանում գործող «Հայք», «Նժդեհյան Ցեղակրոն», «Քրիսոտնեաժողովրդական վերածնունդ» կուսակցությունների միջեւ կնքվել է համագործակցության հուշագիր։
Ինչպես դաշինքի ներկայացուցիչները հայտարարեցին, մասնակցելու են հոկտեմբերին կայանալիք ԳՅումրու ավագանու ընտրություններին, ցուցակը գլխավորելու է «Ազգային Արժեք Ակումբ»-ի հիմնադիր Վարդան Սրտաշյանը։