
Հայաստանում խաղողի այգիներն անձնագիր կունենան: Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
«Տեղեկատվական համակարգը հնարավորություն կտա վերահսկել խաղողի աճեցման, մթերման ու վերամշակման գործընթացները:
Ռեեստրը թույլ կտա նաև գնահատել խաղողի այգիների ընդհանուր վիճակը, մասնավորապես, վերահսկելի դարձնել գինեգործական արտադրանքի որակը, ինչպես նաեւ առավել թիրախավորված և նպատակային իրագործել Կառավարության կողմից իրականացվող ոլորտի աջակցության ծրագրերը»,- ասված է հայտարարության մեջ: