ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մորթելու եմ. սպանության սպառնալիքներ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանի նկատմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Կարեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, գործով պատասանող հանդիսացող իր մայր Մարիա Հարությունյանի հետ մասնակցելով դատավոր Ռուբեն Բունիաթյանի նախագահությամբ ընթացող քաղաքացիական գործի քննությանը, նշված գոծով 2021թ. հունիսի 3-ին’ ժամը 12:30֊ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրի թիվ 7-րդ դահլիճում վճռի եզրափակիչ մասի հրապարակման ժամանակ, տեղեկանալով իրենց պատկանող Երևան քաղաքի .էմին 112/4 տունը աճուրդով վաճառելու մասին, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և դատավորին սպանության սպառնալիք տալու դիտավորությամբ, պաշտոնական լիազորությունների իրականացման առնչությամբ վիրավորելով դատավոր Ռուբեն Բունիաթյանին, վերջինիս հասցեին տևական ժամանակ հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, ինչպես նաև տալով իրականացնելու իրական վտանգ պարունակող սպանության սպառնալիքներ հայտնել է, որ Երևան քաղաքի Մալականի այգի կոչվող հատվածում մորթելու է վերջինիս, քանի որ տեդյակ է Մերգերլյան փողոցի հարակից տարածքում գտնվող նրա բնակության վայրի մասին:

Քնար Մանուկյան




Լրահոս