Աֆղանստանի փոխնախագահը լքել է երկիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աֆղանստանի փոխնախագահ Ամրուլլա Սալեհը, ով ավելի վաղ իրեն հայտարարել է նախագահի պաշտոնակատար, հեռացել է Աֆղանստանից: Այս մասին հայտնել է Al-Jazeera հեռուստաընկերությունը՝ հղում անելով նախորդ վարչակազմի իր աղբյուրին: Նշվում է, որ Սալեհը հեռացել է Տաջիկստան:

Սալեհը միացել էր դիմադրության ուժերին, որոնք Փանջշիրում շարունակում էին պայքարը «Թալիբանի» դեմ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ի առավոտյան «Թալիբան» շարժումը հայտարարել է իրեն չենթարկված միակ նահանգի՝ Փանջշիրի հանդեպ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին: Չնայած դիմադրության ուժերը շարունակում են հերքել այս տեղեկությունները՝ նշելով, որ շարունակում են պայքարը, սակայն համացանցում լուսանկարներ են տարածվել, թե ինչպես է «Թալիբանի» դրոշը ծածանվում Փանջշիրի նահանգապետի գրասենյակի վրա:




Լրահոս