Օրերս բարձրագույն դատական խորհուրդը ընտրեց 17 դատավորի, որոնք դարձան քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու դատավորներ կամ ինչպես դատական համակարգում են ասում կալանք տվող դատավորներ:
Ուշագրավն այն է, որ ընտրված դատավորներից շատերը դատավոր են ցանկացել դառնալ՝ լքելով դատախազի, Հատուկ քննչական ծառայությունում ավագ քննիչի կամ Քննչական կոմիտեում վարչության պետի պաշտոնը: Ասել է, թե Հատուկ քննչական ծառայությունից, Քննչական կոմիտեից եւ Դատախազությունից արտահոսք է սկսվել. դատախազներն ու քննիչները լքում են իրենց պաշտոնը ցանկանալով դառնալ կալանք տվող դատավոր:
Իսկ ովքեր են նրանք
Կալանք տվող դատավորներ են ընտրվել Հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության Հատկապես կարևոր գործերով քննիչ Արուսյակ Ալեքսանյանը, Շիրակի մարզի դատախազության դատախազի տեղակալ Արտյոմ Ավետիսյանը, Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Կարեն Հովհաննիսյանը, Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Վարսենիկ Մելքոնյանը, Լոռու մարզի դատախազի տեղակալ Արմեն Շիրոյանը, Լոռու մարզի դատախազ Արմեն Պողոսյանը, Հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման բաժնի իրավաբան Գայանե Վարոսյանը:
Քնար Մանուկյան