ՍԴ-ն վարույթ է ընդունել՝ ԱԺ նախագահի ընտրության սահմանադրականությունը վիճարկող ընդդիմադիրների դիմումը: Զեկուցող դատավոր է նշանակվել Երվանդ Խունդկարյանը, իսկ որպես պատասխանող կողմ է ներգրավվել ԱԺ-ն:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի ընտրության օրը թեկնածուներ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը գտնվում էին կալանքի տակ եւ ֆիզիկապես ներկա չէին նիստին, այսինքն չէին կարող որպես թեկնածու հանդես գալ: Եվ հենց այս հանգամանքն է վիճարկվում դատարանում: