ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի ուղղությամբ նետված շիշը՝ ճակատագրական. ինչու է ՔՊ-ն մերժում Ղազինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի մեծամասնությունը երեկ կրկին մերժեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին խորհրդարանի թեկնածությունը՝պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հորդորեց. «Ռոբերտ Քոչարյանին ասեք այլ թեկնածու առաջադրի»:

«Եթե «Հայաստան» դաշինքը 5 տարի անընդմեջ Ղազինյանի թեկնածությունն առաջադրի այդ պաշտոնում, ապա 5 տարին էլ մերժելու ենք: Ըստ իս՝ նա ռազմական գործիչ հեռու է, ու չի կարող լինել պետության համար կարևորագույն հանձնաժողովի պաշտոնին»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ բացառելով, թե Ղազինյանի թեկնածությունն անընդհատ մերժելով՝ «պատժում» են նրան: Բանն այն է, որ Աժ-ում տեղի ունեցած շշամարտի ժամանակ, ըստ ՔՊ-ականների, Ղազինյանը վարչապետ Փաշինյանի ուղղությամբ է շշեր նետել, ինչը բավական վրդովվեցրել է իշխանական պատգամավորներին:

Ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ մշտական հանձնաժողովի փոխնախագահի չընտրության դեպքում խմբակցությունը 5-օրյա ժամկետում նորից թեկնածու պետք է առաջադրի ու նախկին նիստից 5 օր անց փոխնախագահի ընտրության օրակարգով նորից նիստ գումարի: Եթե իշխանության ու ընդդիմության ջրերը մի առվով այդպես էլ չհոսեն, տացվում է, իշխանությունը Ղազինյանին հինգ օրը մեկ մերժելու է:

Ի դեպ, հանձնաժողովի նախագահի տեղակալի չընտրությունը որևէ կերպ չի կարող ազդել հանձնաժողովի աշխատանքների վրա:

Մանրամասները՝ տեսանյութում

Սևակ Վարդումյան




Լրահոս