ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ շեշտադրումներ է արել Մինսկի խմբի ռուս համանախագահը Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Խովաևն այս օրերին Հայաստանում է եւ մի քանի հանդիպումներ է ունեցել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները և այդ համատեքստում ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորությունը:  Վարչապետի գրասենյակի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Խովաևի այցը Երևան կրում է ճանաչողական բնույթ:

Ավելի վաղ Խովաևը հանդիպել էր նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Արտգործնախարարությունը փոխանցեց, որ զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման կարևորությունը: Հայաստանի արտգործնախարարը խոսել է նաև գերիների հարցից, ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ և անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։

Նկատենք, որ ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Խովաևը օգոստոսի 31-ին այցելել էր նաեւ Ադրբեջան, որտեղ հանդիպում էր ունեցել այդ երկրի արտգործնախարարի հետ։ Եվ հետաքրքիր է, որ հենց այդ օրերին Ադրբեջանը վայնասուն բարձրացրեց, երբ  ՌԴ ՊՆ կայքի գնումների միասնական հարթակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթն էր օգտագործված:   Ռուսական կողմը մինչև օրս որևէ մեկնաբանություն չի տվել, բայց ուշագրավ է, որ Գնումների ոլորտում միասնական տեղեկատվական համակարգում տեղադրված այդ մրցույթն արդեն կասեցված է։

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս