ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նախաքննական մարմինը նախաքննության ավարտ է հայտարարել վարչական շրջանի ղեկավարի գործով եւ այն ուղարկել դատարան:
Սուրիկ Օհանջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան բնակավայրի վարչական ղեկավարը, 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում Հայաստան կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու համար Գորիս համայնքի Որոտան բնակավայրի բնակիչ Արգինա Գալստյանին տվել է կաշառք:
Ք.Մ