Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի աշխատակիցները կանխել են առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտային արտադրանքի մեծ խմբաքանակի ներկրումը ՌԴ տարածք:
Подмосковье Сегодня-ն հայտնում է, որ մաքսանենգ ապրանքը հայտնաբերվել է Երևանից ժամանած երկու ուղևորի ուղեբեռում:
Նշվում է, որ առգրավված ապրանքների շարքում են «VIP Blue», «Black Tip», «Garni», «Cigaronne»՝ 631 բլոկ և 1197 տուփ կամ 150 000 ծխախոտ: «Դոմոդեդովոյի» մաքսային ծառայությունը հայտնում է, որ սա այս շաբաթ Հայաստանից չմակնշված ծխախոտ ներկրելու արդեն երկրորդ փորձն է: Գործով ստուգումներ են սկսվել: