Ազգային ժողովում միջադեպի գործով Հատուկ Քննչական ծառայությունը որոշում է կայացրել: ՀՔԾ-ից ArmLur.am-ին հայտնեցին, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դրվագով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, իսկ ԱԺ-ում օգոստոսի 25-ին տեղի ունեցած մնացած դեպքերի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին:
Իսկ ինչ կատարվեց այդ օրը խորհրդարանում. օգոստոսի 25-ին խորհրդարանի նիստերի դահլիճում իրավիճակն իսկապես թեժ էր եւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կողմից ծեծի ենթարկվեցին մի քանի ընդդիմադիր պատգամավորներ: Սկզբում իրավիճակը թեժ էր շշերի մենամարտի ժամանակ, ապա լարվեց, երբ իշխող խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ոտքով հարվածեց Վահե Հակոբյանին: Այդ օրը ծեծի ենթարկվեցին Վահե Հակոբյանը, Իշխան Սաղաթելյանը, ինչպես նաեւ աչքի շրջանում վնասվածք ստացավ եւ հիվանդանոց տեղափոխվեց Գեղամ Նազարյանը; Այսինքն, այս բոլոր միջադեպերով քրեական գործ այդպես էլ չհարուցվեց: Սակայն միջադեպերի կադրերն ավելի խոսուն են:
Մանրամասները՝ տեսանյութում
Ք.Մ.