ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավտոմեքենաների առեւտուրը թույլ է. նախկինում ներկրած մեքենաները չեն կարողանում վաճառել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում այս տարվա հունվար-հուլիսին ավտոմեքենաների առեւտրի ծավալը կազմել է 53 մլրդ 406 մլն 500 դրամ: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն 2.4 տոկոսով պակասել է: Այս թվերը խոսում են այն մասին, որ մեր երկրում ավտոմեքենաների առեւտուրը թույլ է: Ինչի հետեւանքով ֆինանսական լուրջ վնասներ են կրում այն քաղաքացիները, որոնք տարիներ առաջ մեծ քանակությամբ ավտոմեքենա են ներկրել եւ չեն կարողացել դրանք իրացնել:

Փոխարենը Հայաստանում այս տարվա հունվար-հուլիսին ավելացել է առեւտրի շրջանառությունը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճը կազմել է 7.5 տոկոս:

ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից հայտնի դարձավ, որ այս տարվա հունվար-հուլիսին մանրածախ առեւտրի շրջանառությունն աճել է, կազմելով 2 տոկոս: Իսկ, ահա մեծածախ առեւտրի շրջանառությունն այս տարվա 7 ամիսներին ավելացել է 12.9 տոկոսով:

Մանրամասները՝ տեսանյութում

Ս.Հ.




Լրահոս