«Թալիբանը» հայտնել է նոր կառավարության կազմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Թալիբանը» հայտարարել է նոր կառավարության կազմի մասին: «Թալիբան»-ի պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլա Մոջահիդը հայտարարել է, որ շարժման քաղաքական թեւի անդամ մոլլա Աբդուլ Հաք Վասիկը նշանակվել է Աֆղանստանի հետախուզության նախարար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Աֆղանստանի վարչապետի պաշտոնակատարը մոլլա Մոհամմադ Հասան Ախունդն է:

Նոր կաբինետի ղեկավարի տեղակալը մոլլա Աբդուլ Հանի Բարադարն է:

Պաշտպանության նախարարը՝ «Թալիբան»-ի հիմնադրի որդի Մուհամմադ Յակուբ Մոջահիդը:

Ներքին գործերի նախարարը՝ «Հաքքանի ցանց»-ի հիմնադրի որդի Սիրաջուդին Հաքքանին:

Մշակույթի եւ տեղեկատվության նախարարը՝ Զաբիհուլլահ Մոջահիդը:

Արտաքին գործերի նախարարը՝ մոլլա Ամիր Խան Մութթակին:

Հետախուզության նախարարը՝ Աբդուլ Հաք Վասիկը:




Լրահոս