Էդգար Բաբայանը կարիերան կշարունակի կիպրական «Պաֆոս»-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը հեռացել է լատվիական «Ռիգա»-ից։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կողմերը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը: 25–ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Կիպրոսի Բարձրագույն լիգան ներկայացնող «Պաֆոս» ակումբում։ Համաձայնությունը ձեռք էր բերվել դեռ փետրվարին։

Այս տարվա փետրվարին Էդգար Բաբայանը հեռացել էր դանիական «Հոբրո»-ից: Նա վճարել էր իր հրաժարագինը և խզել Դանիայի առաջին դիվիզիոնում հանդես եկող ակումբի հետ պայմանագիրը։




Լրահոս