
Հոկտեմբերի 12-ին`ժամը 19.22-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 25/14 շենքի 12ժ բնակարանի բնակիչը ընկել է լոգարանում, ոտքը մնացել է պատի և վաննայի միջև. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Փրկարարները լոգարանից դուրս են բերել 1947 թվականին ծնված Նատալյա Գոռխմազյանին և հանձնել “1-03” ծառայության աշխատակիցներին: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: