Պատգամավորներին դեռ կանչում են հարցաքննության. մանրամասներ Աննա Մկրտչյանի շուրջ տեղի ունեցած դեպքի քննությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի շուրջ տեղի ունեցած միջադեպի գործով նյութերի նախապատրաստման գործընթացը: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, այս միջադեպով ՀՔԾ-ն մի շարք պատգամավորների է հրավիրել բացատրություն տալու դեպքի վերաբերյալ:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Հայաստան խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը բացատրություն է տվել դեպքի մասին, պատմել է` ինչ են արել ՊՊԾ աշխատակիցներն Աննա Մկրտչյանի հետ վերոնշյալ օրը եւ թե ինչ գործողությունների է գնացել ԱԱԾ Պետական պահպանության պետ Սարգիս Հովհաննիսյանը :

Աննա Մկրտչյանին եւս կանչել են ՀՔԾ եւ նա եւս պատմել է, թե ինչպես են պետական պահպանության աշխատակիցները իր հետ վարվել, ինչի արդյունքում ինքը անգամ վնասվածքներ է ունեցել: Ի դեպ, ՀՔԾ-ն լսել է նաեւ պետական պահպանության աշխատակիցներին, որոնք պատմել են, թե կատարել են իրենց օրենքով վերապահված գործողությունները:

Այսքանից հետո , թե ինչ որոշում կկայացնի ՀՔԾ, կհարուվի քրեական գործ, թե այս դեպքն էլ ծածկադմփոց կանի, սպասենք զարգացումներին:

Քնար Մանուկյան




Լրահոս