Դեռ 2019 դեկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆինանսների եւ առողջապահության նախկին նախարարներ Ատոմ Ջանջուղազյանն ու Արսեն Թորոսյանն ամպագոռգոռ հայտարարություններ էին անում, թե այսուհետ չի լինի այնպիսի դեպք, որտեղ պետպատվերի խնդիր կունենան այցելուները:
Սակայն ինչ ունենք արդյունքում: Երեկ պարզ դարձավ, որ որոշ բուժհաստատություններում պետպատվերի համար սահմանված տեղերն արդեն լրացել են։
Ավելին, տարածված տեղեկությունների համաձայն, օգոստոսի 1-ից Առողջապահության նախարարությունը հրաժարվում է սպասարկել այն քաղաքացիներին, ովքեր պետպատվերով տրամադրվող բուժօգնություն ստացող շահառու են։ ԶԼՄ-ները հայտնում են, որ ԱՆ-ից ներքին կարգով գրություն է իջեցվել, համաձայն որի, դեռևս 2004 թվականից գործող օրենքը որոշվել է որոշ ժամանակով դադարեցնել։
Ստացվում է՝ հերթական անգամ կառավարությունը խոստում է տալիս, բայց ի վիճակի չէ կատարել այն:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.