Հայաստանում սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 645 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 246410 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1588480 վերջին մեկ օրում` 6659 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 9998 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 296-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 230291 անձ` վերջին մեկ օրում 334 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 15 քաղաքացի, մահացածների թիվը 4954 է: