Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ սեպտեմբերի 24-ին ժամը 11:00-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի: Այս մասին որոշման նախագիծը ներառված է ՀՀ կառավարության նիստի այսօրվա օրակարգում:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ սեպտեմբեր ամսվա ընթացքում Ազգային ժողովի հերթական նստաշրջանի ժամանակացույցով նախատեսված է ընդամենը մեկ քառօրյա՝ սեպտեմբերի 13-ից 16-ը, իսկ այդ ժամկետում նախագծերի քննարկումն իրատեսական չէ, քանի որ մինչ Ազգային ժողովի կողմից նախագծերի քննարկումը նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման հարցով խորհրդարանական լսումներ:

Ս.Հ.




Լրահոս