Իշխանությունը պատրաստվում է ԱԺ նստաշրջանին. դատավորներ կընտրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը տեղեկացավ, որ հայրենի իշխանությունը պատրաստվում է սեպտեմբերի 13-ին կայանալիք ԱԺ աշնանային նստաշրջանին: Մենք տեղեկացանք, որ սեպտեմբերի 10-ին` ժամը 16.00-ին, ՀՀ ԱԺ խորհուրդն արդեն նիստ է հրավիրել, որպեսզի հաստատի նոր խորհրդարանի նստաշրջանի օրակարգը: Ըստ մեր տեղեկությունների` իշխանությունը նպատակ ունի ընտրել Վճռաբեկ դատարանի դատավոր ու դեռևս ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի կառավարման ժամանակահատվածում առաջադրվել է երեք դատավորի թեկնածու` Հովսեփ Բեդևյան, Հրաչ Այվազյան և Լիանա Հակոբյան:

Իշխանության մեր աղբյուրներ փոխանցում են, որ խմբակցությունում դեռևս վերջնական որոշում չկա, թե թեկնածուներից ում են ընտրելու, առաջիկա օրերին խմբակցության նիստ կանեն ու կորոշեն, ում ինչպես քվեարկել: Օրակարգում է նաև ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաղորդումը: Իշխանությունը պատրաստվում է նաև ընտրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ. թեկնածուն ՀՀ արդադատության նախարարության ներկայացուցիչ է:

Մարիամ Գալստյանը այժմ էլ աշխատում է նախարարությունում ու երկար փնտրտուքից հետո նրան առաջարկել են այդ պաշտոնի համար: Նշենք, որ ԱԺ իմքայլական նախկին պատգամավոր Սոս Ավետիսյանի կնոջը խորհրդարանը չընտրեց այդ պաշտոնում, հիմա իշխանությունը կրկին է փորձում՝ այս անգամ այլ թեկնածու առաջադրելով:

Սոնա Գրիգորյան




Լրահոս