ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արայիկ Հարությունյանի սանիկը, փոխմարզպետի քեռու որդին. ով է Կապանի քաղաքապետի իշխանական թեկնածուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերին պետք է կայանա Կապանի համայնքապետի ընտրությունները, ու իշխանությունն արդեն որոշում ունի, թե ով է լինելու իր թեկնածուն: ArmLur.am-ի տեղեկություններով` իշխանությունն արդեն հավանություն է տվել ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանի թեկնածությանը:

Մեր տեղեկություններով՝ Դանիելյանն արդեն Կապան է մեկնել ու ակտիվ քարոզարշավ է իրականացնում, շրջում է քաղաքում ու հորդորում իրեն ընտրել: Մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ իշխանական թևում Դանիելյանին Կապանի համայնքապետի ընտրություններում առաջարկել է նրա քավորը` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, իսկ մյուս «հովանավորյալը» Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանն է: ArmLur.am-ն այս հարցերի շուրջ զրուցել ենք Դավիթ Դանիելյանի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ք.Մ.




Լրահոս