
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը տեղեկացնում է, որ ավարտվել են հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները:
Նիկոլ Փաշինյանը եւ Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգային՝ քաղաքական, տնտեսական, առողջապահական, մշակութային եւ հումանիտար ոլորտներին առնչվող մի շարք հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, կարևորվել են երկու երկրների ջանքերը խաղաղության և կայունության հաստատման ու ամրապնդման գործում:
Մանրամասները՝ տեսանյութում