ՀՀ կառավարության որոշմամբ՝ Պետական կամերային երաժշտական թատրոնը միացվել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին: Այս որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության սեպտեմբերի 8-ի նիստում: Որոշման համաձայն, Կամերային երաժշտական թատրոնի շենքը կտրամադրվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին:
Նշենք սակայն, որ երկու թատրոնների անձնակազմերն էլ դեմ են այս որոշմանը: