Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, PMI Science R&D կենտրոնում (Գիտահետազոտական կենտրոն), «1 ժամ գիտնականի հետ» հանդիպմանը հյուրընկալվել է Թաֆտի համալսարանի պրոֆեսոր, 2010-2014թթ. Հայաստանի Ամերիկյան Համալսարանի նախագահ Բրյուս Բողոսյանը։
Տեղեկացնենք, որ պրոֆեսոր Բողոսյանն իր կրթությունը ստացել է աշխարհի ամենահեղինակավոր համալսարաններում՝ Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտ (MIT), Կալիֆոռնիայի համալսարան (Դավիս): Ի դեպ, 2010-ին պրոֆեսոր Բողոսյանն արժանացել է Թաֆտի համալսարանի վաստակավոր գիտնական կոչմանը։
PMI Science R&D կենտրոնում երեկվա հանդիպմանը պրոֆեսոր Բողոսյանի մասնակցությամբ հետաքրքիր թեմայի շուրջ քննարկում տեղի ունեցավ:
Գիտնականի հետ հանդիպմանը քննարկվեց, թե ինչպես ագենտների միջոցով մաթեմատիկական մոդելավորումը կարող է բացատրել օլիգարխիկ համակարգին անցումը և մարտահրավերներ նետել նեոդասական էկոնոմիական տեսություններում եղած պատկերացումներին։
Պարզվում է՝ վերջին երկու տասնամյակներում ագենտների միջոցով հարստությունների բաշխման մաթեմատիկական մոդելավորումը նպաստել է օլիգարխիկ կարգի իրողության մասին մեր գիտելիքները խորացմանը։ Եւ ՙ1 ժամ գիտնականի հետ՚ հանդիպման շրջանակներում քննարկվեց ագենտի վրա հիմնված մոդելներ՝ իդեալականացված տրանսակցիայի մոդելներով, որոնք բոլոր դեպքերում ունակ են բարձր ճշտությամբ նկարագրել հարստության մասին էմպիրիկ տվյալներ։
Բանն այն է, որ ստացված մաթեմատիկական նկարագրությունը նետում է մարտահրավերներ նեոդասական էկոնոմիական տեսություններում եղած պատկերացումներին, ինչպես նաև առաջացնում խնդրահարույց հարցեր մոբիլության, հարստության կայունության, ընդհանուր առմամբ էկոնոմիկայի և էթիկայի շուրջ։
Իսկ մինչ այդ, տեղեկացնենք, որ ,1 ժամ Գիտնականի հետե սեմինարների շարքը կազմակերպվում է Գիտուժ նախաձեռնության և Ֆիլիպ Մորրիս Գիտահետազոտական կենտրոնի համատեղ ջանքերով։ Սա օգոստոսից սկսած սեմինարների շարքի թվով երրորդ հանդիպումն է։ Սեմինարների նպատակն է Հայաստանում ստեղծել գիտական զարգացած էկոհամակարգ։
Հիմնվելով 2018 թվականին՝ Ֆիլիպ Մորրիս Գիտահետազոտական կենտրոնը ակտիվ կերպով մասնակցել է Հայաստանի գիտական կյանքին։ Ներկա պահին համագործակցում է գիտական ինստիտուտների և լաբորատորիաների 125 գիտնականների հետ։ Գիտահետազոտական կենտրոնի աջակցության շնորհիվ ավելի քան 100 մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և ֆակուլտետների գիտական խմբեր ֆինանսավորվել են կրթաթոշակներով, որպեսզի կարողանան հոգալ իրենց հետազոտությունների ծախսերը։
Գիտուժ նախաձեռնության և Ֆիլիպ Մորրիս Գիտահետազոտական կենտրոնի կողմից անցկյացվող հանդիպումների շնորհիվ հնարավորություն է ստեղծվում ծանոթանալ Սփյուռքից ժամանած մեր գիտնականների և իրենց հետազոտությունների հետ։