Վլադիմիր Պուտինը և Շառլ Միշելը քննարկել են Արցախի հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի և Եվրոպական խորհրդի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Վլադիմիր Պուտինը Շառլ Միշելին պատմել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի իրականացման մասին: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: «Դիտարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Շառլ Միշելի խնդրանքով Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերի դրույթների իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին»,- նշված է հաղորդագրությունում:

Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում: Պուտինը և Միշելը քննարկել են նաև իրավիճակը Աֆղանստանում և ահաբեկչության դեմ պայքարը:




Լրահոս